ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100- ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Kach03

Ռեժիսոր Խաչիկ Եղոյանը նոր նախագծի վրա է աշխատում, որը կոչվում է «100 դուռ»: Նախագիծը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ամյակին. «Այս նախագիծն ասես մի ողջ ժողովրդի աղոթք լինի: Կոչ արդարության և արհավիրքներից հեռու լինելու խորհուրդ: Նախագծի շրջանակում Հայաստանի, Արևմտյան Հայաստանի և Արցախի 100 եկեղեցիների դռներ են նկարվելու և 2015 թվականի ապրիլին 100-օրյա բաց լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացնելու ենք այն »:Kach02

Yesyes.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ գաղափարը ծնվել է դեռևս 2013 թվականին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դռանը նայելիս, երբ այն միանգամից արևի լույսով է ողողվել:

 

Եղոյանի գաղափարի շուրջ են հավաքվել տասնյակ մասնագետներ, ովքեր արդեն իսկ աշխատում են այդ ուղղությամբ: Լուսանկարներից զատ, նկարահանվում է վավերագրական ֆիլմ, որը ներկայացվելու է ոչ միայն Հայաստանում, այլև Թուրքիայում է:Kach01

Quelle spiegel http://yesyes.am/genocide/

© norhayer | Design by: LernVid.com